Առնվազն երկու մարդ է վիրավորվել Բրազիլիայի Գուարուժա հանգստավայրի հյուրանոցներից մեկում հնչած պայթյունի հետեւանքով»։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն՝ վկայակոչելով տեղի Folha de Sao Paulo պարբերականը։

Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, բռնկված կրակը հաջողվել է մարել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Գուարուժան Սան–Պաուլու մեգապոլիսի բնակիչների սիրած ծովափնյա հանգստավայր է։