Միացյալ Նահանգների գիտնականները պարզել են, թե որքան արդյունավետ են մշակաբույսերը օգտագործում տերեւները մշակվող հողերի անբնական պայմաններում։ Պարզվել է, որ ստորին տերեւները ավելի վատ են գործում, քան՝ վերինները։ Դրանց պահպանման վրա բույսի սպառած ներուժը, ամենայն հավանականությամբ, նվազեցնում է բերքատվությունը։ Հետազոտության արդյունքներով հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ գենետիկ մոդիֆիկացիայի օգնությամբ ստորին տերեւների կրճատումը կավելացնի բերքատվությունը՝ առնվազն եգիպտացորենի դեպքում, հաղորդում է Journal of Experimental Botany ամսագիրը։
Հետազոտության արդյունքներով պարզել է, որ եգիպտացորենը եւ արեւադարձային գոտիներում լայնորեն կիրառվող միսկանտուս դեկորատիվ մշակաբույսը ժամանակին աճել են ոչ խիտ դաշտերում, այդ պատճառով էլ ներկայում մարդկանց մշակվող հողատարածքներում՝ իրար շատ մոտ տնկված բույսերի ստորին տերեւները կորցրել են նշանակությունը։ Ավելին, գիտնականների հաշվարկներով, ստորին տերեւների աճեցման վրա ծախսվում է այնքան բիոզանգված, որ եգիպտացորենի եւ միսկանտուսի բերքատվությունը նվազում է շուրջ 10-ը տոկոսով, եւ այս խնդիրը մասնագետները առաջարկում են լուծել գենետիկ մոդիֆիկացիայի միջոցով։





























