Թերթը հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ԱՄՆ-ում, անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ասել է, թե գոյություն ունի փաստի համընդհանուր ճանաչումը, որ հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության: «Ես համարում եմ, որինչ-որ փուլում ԼՂ-ն ներգրավվելու է բանակցային գործընթաց, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը, ներառյալ Ադրբեջանը: Պարզ է, որ մենք դրան դեռեւս չենք հասել»:
Դեսպանը խոսել է նաեւ Կոսովոյի նախադեպի մասին՝ ասելով, թե «չի կարելի մի հակամարտության լուծումը վերցնել եւ դնել մյուսի վրա, քանի որ ամեն հակամարտություն յուրահատուկ է»: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ եւ հայ-թուրքական գործընթացների հնարավոր կապին, դեսպանը նշել է, թե այդ գործընթացները չպետք է կապ ունենա իրար հետ:





























