Վերջերս իսպանական մի քաղաք եւս` Սաբադելը, պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Սակայն նույնիսկ մասնագետներից շատ քչերին է հայտնի, որ Հայոց ցեղասպանության ընթացքում Իսպանիայի թագավորը փորձել է փրկել 1915 թ. ապրիլին ձերբակալված հայ ականավոր մտավորականներին և այդ նպատակով նամակ է ուղարկել օսմանյան կառավարությունը:

Akunq.net–ը  հրապարակել է Իսպանիայի թագավորի այդ նամակին ի պատասխան օսմանյան կառավարության ստահոդ նամակը, որում նշվում է, թե իբր հայ մտավորականները հեղափոխական գործունեություն են ծավալել, և թե իբր արեւմտահայ մտավորականության այնպիսի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ակնունին, Դանիել Վարուժանը և Սիամանթոն, փախել են Ռուսաստան:

Ինչպես հայտնի է, 1915 թ. հուլիսով թվագրված այս նամակից շատ չանցած նրանք բոլորը դաժանաբար սպանվեցին Օսմանյան պետությունում։ Փաստաթղթերը օսմանյան արխիվից գտել, թարգմանել և սիրով տրամադրել  է ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Բ.Հակոբյանը: