Իսրայելում հունվարի 27-ի գիշերը ավտոբուսը բախվել  է մետաղական արգելապատնեշներին, մոտ 100 մ գլորվել եւ կողաշրջվել, հայտնում է Newsru-Israel–ը։

Ավտովթարից զոհվել է 2 տղամարդ՝ 23 եւ 27 տարեկան։ Եվս 7 մարդ վիրավոր է, նրանցից 3-ի վիճակը ծանր է, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ եւս երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել։