Չորս ամերիկացի դիվանագետներ, որոնք ԱՄՆ պետդեպարտամենտում զբաղեցնում էին առանցքային ղեկավար պաշտոններ, անսապասելիորեն հրաժարական են տվել։ Դա տեղի է ունենում Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար Թրամփի առաջարկած թեկնածության՝ Սենատի կողմից հաստատման նախօրեին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման հարցերով տեղակալ Փաթրիկ Քենեդին էր լքել իր պաշտոնը։ Հեռացել են նաեւ պետքարտուղարի վարչական հարցերովօգնական Ջոյս Բարը, հյուպատոսական հարցերով օգնական Միշել Բոնդը ու արտասահմանսյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Ջենթրի Սմիթը։
ՄԻնչ այդ իր պաշտոնից հեռացել էր նաեւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։




























