ՄԱԿ ԱԽ-ն մինչեւ հուլիսի 31-ը երկարաձգել է Կիպրոսում խաղաղության պահպանման համար ՄԱԿ ԶՈՒ-երի մանդատը։ Խորհրդի անդամները ողջունել են առաջընթացը Կիպրոսի հարցով բանակցություններում ու կոչ են արել ակտիվացնել ջանքերը «քաղաքական հավասարության ապահովման պայմաններում երկհամայնք ու երկգոտի ֆեդերացիայի» հիման վրա համընդգրկուն կարգավորման հասնելու ուղղությամբ։
ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձեւում ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել մասնակցել բուֆերային գոտու սահմանազատման հարցով խորհրդակցություններին, ապահովել սակրավորների անարգել մուտքը բուֆերային գոտի ու աջակցել այնտեղ մնացած ականների վնասազերծմանը։
Կիպրոսում ՄԱԿ Զինված ուժերը ստեղծվել են 1964-ի մարտի 4-ի ԱԽ բանաձեւով՝ Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջեւ բախումները կանխելու ու կարգուկանոնի վերականգնմանը նպաստելու նպատակով։ 1974-ի զինված բախումնեից հետո այս Զինված ուժերի պարտականությունները ընդլայնվել էին։




























