Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հնարավոր է համարում ԱՄՆ–ի հետ երկկողմ առեւտրային համաձայնագիր կնքելը, եթե Վաշինգթոնը դուրս գա Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններին, ապա անգամ ձգտելով Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերություն ստեղծելուն, մենք Ավստրալիայի հետ առեւտրային պակտ ենք կնքել եւ բանակցություններ ենք վարում Կանադայի հետ։ Դա հակասության մեջ չի մտնում։ Մենք պետք է ազատ առեւտրի ոլորտում առաջատար երկիր լինենք»,– ասել է Աբեն։




























