Ռումինիայի նախկին նախագահը դատի է տվել Մոլդովայի ղեկավար Իգոր Դոդոնին։ Այս մասին հայտնել է փաստաբան Բեսեկու Էնդրյու Բուֆալոն, փոխանցում է Mediafax-ը։
Փաստաբանի խոսքով հայցի պատճառը Ռումինիայօ նախկին նախագահին Մոլդովայի քաղաքացիությունից զրկելն է եղել, ինչը նրա խոսքով «կամայական որոշում է եղել , որը հակասում է քաղաքացիության մասին օրենքին ու Եվրոպական հռչակագրին»։ Դատավորը պետք է հինգ օրվա ընթացքում ներկայացված հայցի մասին որոշում կայացնի։




























