Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել ու չեղարկվել է գրեթե 20 չվերթ, հայտնում է «Յանդեքս, չվացուցակ» ծառայությունը։
«Գրեթե 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում։ «Դոմոդեդովո»-ում ինը չվերթ է հետաձգվել, երկուսը՝ չեղարկվել, «Շերեմետյեվո»-ում չորսը հետաձգվել, չորսն էլ չեղարկվել։ «Վնուկովո»-ում այս պահին հետաձգված կամ չեղարկված չվերթներ չկան»,-ասվոմ է հաղորդագրության մեջ։
Երեւանի ուղղությամբ չեղարկված չվերթներ չկան։ Հետաձգվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից ՎԻՄ ավիաընկերության մեկ չվերթ։





























