2016 թվականին Հայաստանում գրանցվել է 635 ինքնասպանության փորձի եւ ինքնասպանության դեպք: Այս մասին փետրվարի 1-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ 2015-ի համեմատությամբ այդ դեպքերը կրճատվել են 12 տոկոսով: «2016 թվականին կատարվել է ինքնասպանության 440 փորձ: Դրանից զատ, 195 դեպքում ինքնասպանության փորձերը մահվամբ են ավարտվել»,- նշեց Կույումջյանը: Նա հավելեց, որ 2015-ի համեմատությամբ, այնուամենայնիվ, երկու ցուցանիշներով նվազում է եղել: