ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը խոստացել է միշտ Հարավային Կորեայի կողքին լինել Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքին դիմակայելու հարցում՝ փորձելով ցրել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո պարտավորություններին հավատարմության շուրջ դաշնակցի կասկածները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սեուլ կատարած առաջին այցի ժամանակ Մետիսը խոստացել է ամրապնդել հարաբերությունները Հարավային Կորեայի վարչապետ եւ նախագահի պաշտոնակատար Հվան Գյոանի հետ:
Կոռուպցիոն սկանդալի պատճառով նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթից հետո երկրի ղեկավարի պաշտականությունները կատարող Հվանը կոչ է արել ուժեղացնել ճնշումները Փհենյանի նկատմամբ, այդ թվում՝ խստացնել պատժամիջոցներն ու առաջ ընթանալ ուժեղ, միասնական պաշտպանությամբ:



























