Ֆիլիպինցի եպիսկոպոսները կրկին հանդես են եկել մահապատժի դեմ: Բռնությանը չպետք է բռնությամբ պատասխանել՝ Մանիլայում եռօրյա լիագումար վեհաժողովից հետո նման հայտարարությամբ են հանդես եկել կաթոլիկ եպիսկոպոսները: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Մահապատիժը հանցագործությունից ոչ մի բանով չի տարբերվում, որն այն պատժում է, հայտարարել է արքեպիսկոպոս Սոկրատես Վիլյոգասը՝ հավելելով, թե մխիթարող չեն երկրում մահապատրիժն օրենսդրորեն վերականգնելու ջանքերը: «Երբ բռնությունը դատապարտում ենք, չենք կարող այն իրականացնող դառնալ: Երբ դատապարտում ենք սպանությունը, ապա չենք կարող մասնակցել մեկ այլ սպանության՝ անկախ դրա դատաիրավական կարգավորման: Ամբողջ աշխարհում մահապատժի դեմ շարժումն ակնհայտ է, դրանից բացի՝ Ֆիլիպինների ստորագրած միջազգային համաձայնագրերը մեզ ստիպում են մահապատիժ չկիրառել»,- հայտարարել է նա:
Եպիսկոպոսների հայտարարությունը հրապարակվել է խորհրդարանում մահապատժի մասին օրինագծի քննարկման նախօրեին, որը որպես պատժատեսակ առաջարկվում է առանձնապես վտանգավոր հանցագործությունների լայն շրջանակի համար, առաջին հերթին թմրաառեւտրի, բռնաբարության եւ սպանության:



























