ԱՄՆ-ն բազմաթիվ սխալներ է գործել, որոնց արդյունքում մեծ թվով մարդիկ են զոհվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թեման բարձրացել է, երբ հաղորդավարը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլամիդիր Պուտինի հանդեպ Թրամփի հարգանքի մասին: Լրագրողը Ռուսաստանի ղեկավարին «մարդասպան» է կոչել, ինչից հետո Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ «շատ մարդասպաններ կան, եւ մեր երկիրը նույնպես այնքան էլ անմեղ չէ»:

«Եկեք տեսնենք, թե ինչ ենք արել: Մենք բազմաթիվ սխալներ ենք գործել: Օրինակ՝ ես ի սկզբանե դեմ եմ եղել Իրաքում պատերազմից»,- ասել է Թրամփը:

Լրագրողը հավելել է, որ «դրանք միայն սխալներ էին», այլ ոչ սպանություն: «Լավ: Բայց բազմաթիվ մարդիկ են զոհվել: Հավատացեք, շուրջը բազմաթիվ մարդասպաններ կան»,- հավելել է Թրամփը: