Ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրություների օրը, ընտրողն իր ընտրությունը կատարելուն ամբողջովին պատրաստ կլինի: Այս մասին փետրվարի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընտրողը պատրա՞ստ է նոր կարգով քվեարկությանը:

Նրա խոսքով՝ սոցիալական գովազդի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների կատարման միջոցով, ըստ էության, շատ պարզեցված մեխանիզմներ կներկայացվեն՝ մարդկանց բացատրելու համար, թե ինչպես պետք է քվեարկեն: «Այդ ամենը կբացատրվի, եւ ապրիլի 2-ին մենք բոլորս ամբողջովին պատրաստ կլինենք պատշաճ ձեւով մեր ընտրությունը կատարելուն»,- հավաստիացրեց Դավթյանը: