Խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու համար Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի տակ 17 պատգամավոր է ստորագրել։ Այս մասին փետրվարի 7-ին ԱԺ–ում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելը հակասում է Սահմանադրությանը, եւ հիմնավորման մեջ անհրաժեշտ իրավական գնահատականներ են տրվել։ Ստորագրահավաքը շարունակվում է։
Նշենք, որ անհրաժեշտ է հավաքել 27 ստորագրություն։



























