Մենք ոչ մի նոր բան չենք բացահայտում։ Դա Հռոմեական քաղաքացիական իրավունքն է, Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը։ Այս մասին փետրվարի 9-ին՝ ԱԺ–ում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ այդ նույն եզրը՝ ուզուֆրուկտը (լատ. սsus՝ օգտագործում, fructus՝ եկամուտ), ուրիշի ունեցվածքի օգտագործման իրավունք է՝ եկամուտները յուրացնելու իրավունքով, բայց դրա ամբողջականության, արժեքի եւ տնտեսական նշանակության պահպանման պայմանով։

«Իհարկե, այդ օրինագիծը կարելի է բարելավել, խմբագրել։ Բայց, կներեք ինձ, մենք չենք կարող սերվիտուտի իրավունքը սովորել ամբողջ ծավալով։ Այստեղ մենք պետք է վստահենք մասնագետներին եւ իրավաբաններին»,– նշեց Ջհանգիրյանը։