ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998–ին, բայց 19 տարի պետք եղավ սերվիտուտի նման հնագույն ինստիտուտի հասկացությունն ու տարատեսակները նկարագրելու համար։ Այս մասին փետրվարի 9-ին ԱԺ–ում ասել է ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։

Նրա խոսքով՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի եզրակացությունն այդ օրինագծի շուրջ դրական է։ «Սերվիտուտի այն տեսակները, որոնք մենք հիմա քննարկում ենք, վաղուց հայտնի են։ Սերվիտուտն իրականում ծագել է Հին Հռոմում։ Ինչպես ասում են. «Լավ է ուշ, քան երբեք»։ Այս օրինագծում նկարագրվող սերվիտուտի տարատեսակները մեծ կարեւորություն ունեն»,– նշեց Մարտիրոսյանը։