2017 թվականի փետրվարի 11-ին մեր մոլորակին կմոտենա 45Р գիսաստղը, որի եզակիությունը նրա կանաչ լուսարձակումն է, որը պայմանավորված է երկածխածնային գազի գոլորշիացման պրոցեսով:
«Կանաչ» գիսաստղը կթռչի Երկրից 12 մլն կմ հեռավորությամբ, այսինքն՝ բախման վտանգը լիովին բացառվում է:
45Р գիսաստղը Արեգակի մերձակայքում է հայտնվում յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ չափերով աստիճանաբար փոքրանալով: Կգա մի ժամանակ, երբ այս եզակի գիսաստղն ընդհանրապես կգոլորշիանա:




























