Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը գործնական տեսակետից պետք է հասարակության եւ բիզնեսի շահերին ծառայի: Այս մասին փետրվարի 9-ին՝ ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ կառավարության ներկայացրած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում:

Ըստ պատգամավորի՝ այդ շահերը երրար տարիներ շարունակ թղթի վրա են մնում եւ համապատասխան կոռուպցիոն ռիսկերի հիմքն են: Մելքումյանի տեսանկյամբ՝ սա իսկապես կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է: «Սակայն ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է սպասարկի կամ բիզնես շահերը, կամ հասարակության, քաղաքացիաիրավական հարաբերությունների: Կարծում եմ, որ սերվիտուտի ինստիտուտը պետք է տեղայնացնել գործնական անհարմարություններին համապատասխան»,- հավելեց պատգամավորը: