Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 10–ին ընդունել է այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պեմպեոյին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ԱՄՆ նոր վարչակարգից Թուրքիան սպասում է, որ գյուլենականների դեմ պայքարում ԱՄՆ–ը աջակցություն կցուցաբերի։
Յըլդըրըմը նաեւ ուշադրություն է դարձրել Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հետ կապված գործընթացին եւ համաձայնություն տվել այդ հարցով համագործակցել ԱՄՆ բոլոր կառույցների հետ։
Նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիա է ժամանել Էրդողան–Թրամփ հեռախոսազրույցում կայացված որոշման արդյունքում։




























