Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկայում պաշտոնական այցով Ռուսաստան եւ Ուկրաինա այցելել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Երկու այցերն էլ կկատարվեն առաջիկայում: Մոտ օրերս կհայտարարենք մեր նախագահի՝ ինչպես Մոսկվա, այնպես էլ Կիեւ այցի օրերը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով Կիեւում է: Երեկ նա հանդիպել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպման ընթացքում նշվել է Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքման բանակցային գործընթացն արագ ավարտելու կարեւորությունը:




























