ԱՄՆ Սենատը 52 կողմ եւ 47 դեմ ձայներով քվեարկել է հանրապետական Թոմ Փրայսին առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում նշանակելու օգտին:
Քվեարկությունն ընթացել է ուրբաթ գիշերը՝ նիստի վերջում, որը տեւել է մինչեւ կեսգիշերն անց, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Փրայսը, որը երկար տարիներ Ներկայացուցիչների պալատում ներկայացնում էր Ջորջիայի նահանգը եւ վիրաբույժ-օրթոպեդ է աշխատել, դեմ է Հասանելի առողջապահության մասին օրենքին, որն ավելի հայտնի է որպես Obamacare:
Որպես առողջապահության նոր նախարար Փրայսը կգլխավորի այս օրենքը չեղյալ համարելու արշավը, որը 20 մլն ամերիկացիների թույլ է տվել բժշկական ապահովագրություն ստանալ:




























