«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար ավտոշարասյան վրա անսպասելի հարձակումը վկայում է Աֆղանստանում անկայունության տագնապալի սրման մասին։ Հիմա երկիրը կայունացնելու նպատակով Ռուսաստանը ապավինում է թալիբներին»,- գրել է լրագրող Էտյեն Դյուբյուին շվեյցարական Le Temps թերթում։
«Իրավիճակը Աֆղանստանում վատանում է, ու դա ոչ մեկի համար գաղտնիք չէ,- ասվում է հոդվածում,- Իրականությունը, որը Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը արտահայտել է իր՝ փետրվարի 8-ի զեկույցում ներկայացված թվերում, հետեւյալն է՝ քաղաքացիական անձանց շրջանում 2016-ին հակամարտության զոհերի թիվը հասել է ռեկորդային նիշի՝ 11 418 ( 3498 սպանված, ինչը 2015-ի համեմատ մի փոքր նվազել է, ու 7920 վիրավոր՝ նկատելի աճ)։
«Ընդհանուր պատկերից բացի,- նշում է հեղինակը,- գործոններից մեկը, որն ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Աֆղանստանի հարեւանների մոտ, նոր եւ հզոր կուտակումներն են ԻՊ մարտի դաշտում»։




























