ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնադ Թրամփը այսպես թե այնպես կհանդիպեն Գերմանիայում՝ G-20 գագաթնաժողովի ժամանակ։ Ավելի վաղ հանդիպման մասին դեռեւս պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով երկու նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, հաղորդում է Interfax-ը։

«Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման մասին դեռեւս հստակ ոչինչ չկա, ինչպե նաեւ դեռեւս չկան մշակված ժամկետներ։ Մենք ելնում ենք այն բանից, որ այս տարվա հուլիսին Գերմանիայում կլինի G-20 գագաթնաժողովը, որտեղ այսպես թե այնպես նախագահները կհանդիպեն, բայց, ինչպես գիտեք, խոսքն ավելի վաղ հանդիպման մասին էր, դեռեւս հստակ ոչինչ չկա»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։