Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ այցի ժամանակ Կատարում անհարմար վիճակում է հայտնվել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես մեծ կարեւորություն է տվել Կատարի հետ հարաբերություններին եւ տարեկան մի քանի անգամ փոխադարձ այցեր է տեղի ունեցել երկրի առաջնորդների մակարդակով։

Վերջին անգամ էլ Թուրքիայի կատարած այցի ընթացքում Կատարի էմիրին օդանավակայանում անձամբ դիմավորել է Էրդողանը, սակայն Էրդողանը պատասխան այցի ժամանակ անհարմար վիճակում է հայտնվել։ Քաթարի էմիրը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Էրդողանին՝ այդ գործը հանձնարարելով նախարարներից մեկին։