Դա ինձ չի վերաբերում, նա, հավանաբար, այլ մարդու մասին է խոսում: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատրիարքի ռեֆերենտ քարտուղար Շորենա Տետրուաշվիլին՝ մեկնաբանելով Չկոնդիդի միտրոպոլիտ հայր Պետրայի հայտարարությունը, որը կարծում է, որ  ավագ քահանա Մամալաձեի ձերբակալության գործը, որը պատրիարքարանում կոռուպցիան բացահայտող նամակ է ուղարկել Իլյա 2-րդին, կարող է կապված լինել Տետրուաշվիլիի ինտրիգների հետ, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ «Ռուսթավի-2»-ի հետ հարցազրույցում հայր Պետրան հայտարարել է, որ արդեն երկար տարիներ վրացական եկեղեցում պատրիարքի ռեֆերենտ քարտուղար Շորենա Տետրուաշվիլին «գորշ կարդինալ» է. «Նա ազդեցություն ունի պատրիարքի վրամ, եւ եկեղեցական ոչ մի հարց առանց նրա գիտության չի լուծվում: Նա իր շրջապատը կազմավորել է եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչներից, որոնց «ոսկե ձկնիկներ» է անվանում»: