ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հատուկ ծառայություններն են տեղեկությունները լրատվամիջոցնեին փոխանցում: Մասնավորապես՝ New York Times-ին եւ Washington Post-ին:
«Հետախուզական համայնքը (ԱԱԳ եւ ՀԴԲ) տեղեկություններն ապօրինի փոխանցում է NY Times-ին եւ Washington Post-ին: Ինչպես որ եղավ նաեւ Ռուսասատանի դեպքում»,- իր առավոտյան թվիթներում գրել է Թրամփը: Նա նշել է, որ «ֆեյք նորությունները խելքները թռցնում են դավադրության իրենց տեսություններով եւ կույր ատելությամբ: Անհնար է CNN-ը եւ MSNBC-ն դիտել»:
Նա նաեւ գովաբանել է Bloomberg View-ի սյունակագիր Էլի Լայքի սյունակը, որտեղ, Թրամփի խոսքով, նշված է, որ ՀԴԲ-ն եւ ԱԱԳ-ը քաղաքականությանը չպետք է խառնվեն:
«Այն, որ հետախուզական ծառայությունները գաղտնի տեղեկությունները կոնֆետի պես են բաժանում, իսկական սկանդալ է: Դա աերիկյան ոճով չէ»,- հավելել է Թրամփը:



























