Տասնյակ փարիզյան վարժարաններ են արգելափակման մեջ հայտնվել ոստիկանական բռնությունների դեմ ավագ դասարանցիների բողոքի ակցիայի պատճառով։ Դասերի փոխարեն դպրոցականները հավաքվել են Ազգի հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու ոստիկանական կամայականությունների դեմ։
Փարիզում բողոքի ակցիային մի քանի հարյուր մարդ է մասնակցել։ Հայտնում են ոստիկանության ու ցուցարարների միջեւ առանձին բախումների մասին։ Երիտասարդները բղավում էին «Վրեժ Տեոյի համար ու բոլորը ատում են ոստիկաններին»։ Երբ նրանք փորձել են ճեղքել ոստիկանական արգելապատը, ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ ե ն կիրառել։
Ավագ դասարանցիները արգելափակել են 28 վարժարանների մուտքը, որոշ ուսումնական հաստատությունների մոտ այրել են աղբամաններ։ Փարիզի իշխանությունները նախազգուշացրել են բոլոր դպրոցականներին, որ Ազգի հրապարակում կազմակերպված ակցիան թույլատրված չէ ու որ նման ցույցերին մասնակցությունը կարող է իրավական հետեւանքներ ունենալ։
Ֆրանսիայում անկարգությունների նոր ալիքի պատճառը Օնե- սու Բուա արվարձանում փետրվարի սկզբին տեղի ունեցած միջադեպն է, երբ ոստիկանները 22-ամյա Տեոյին փաստաթղթերը ստուգելու պատրվակով կանգնեցրել էին, այնուհետեւ նրանց միջեւ սկսվել էր քաշքշոց եւ ոստիկանները մահակ էին գործածել։ Իսկ երբ տղամարդուն հասցրել էին ոստիկանական բաժանմունք, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր,բժիշկները ստիպված են եղել վիրահատել նրան։
ՄԻջադեպին մասնակցություն ունեցած հինգ ոստիկաններից մեկին մեղադրանք են առաջադրել բռնաբարության համար , մյուս երեքին՝ միտումնավոր բռնություն գործադրելու։ Տեոն երկու շաբաթ մնացել է հիվանդանոցում։
Այդ միջադեպից հետո Փարիզում սկսվել է բողոքի ակցիաներ, հազարավոր մարդկանց մասնակցությամբ։ Իսկ ոստիկանությունն այս ընթացքում ավելի քան 240 մարդու է ձերբակալել։




























