ԱՄՆ Սալեմ քաղաքի բնակիչ Կորի Հենկոկը մահից փրկել է արջի քոթոթին, հայտնում է The Oregonian-ը։
Տղամարդը նկատել էր սեւ արջի քոթոթին, երբ անտառում լուսանկարներ էր անում։ Կենդանին պառկած էր մեջքի վրա, չէր շարժվում ու գրեթե չէ ր շնչում։ Հենկոկը նրան տարել է վայրի կենդանիների ռեաբիլիտացիոն կենտրոն։
Կենտրոնի աշխատակիցը լրագրողներին պատմել է, ո ր քոթոթը ջրազրկված էր , հյուծված ու լեթարգիական վիճակում էր։ Նրա կարծիքով Հենկոկը հերոսական արարք է գործել։
Մասնագետների գնահատականով քոթոթը 3,5 ամսական է։ Ամենայն հավանականությամբ, նրա մայրը դեռ ձմեռային քնից դուրս չէր եկել։
Օրեգոնում արգելված է վայրի կենդանիներին նրանց բնական միջավայրից դուրս բերելը։ Ոստիկանությունը Հենկոկին զգուշացրել էր, որ նման գործողությունների համար նախատեսված է 6250 դոլարի չափով տուգանք կամ մինչեւ մեկ տարի ազատազրկում, բայց մեղադրանք չի առաջադրել նրա դեմ։
Քոթոթն արդեն սկսել է ապաքինվել, բայց նրա հետագա ճակատագիրը դեռ որոշված չէ։ Նրան կարող են կենդանաբանական այգի տանել կամ էլ վերադարձնել անտառ։




























