Մարդիկ, որոնք հաճախ են օգտվում iPhone–ի համար վիրտուալ օգնականից (Siri) կամ էլ նմանատիպ այլ հավելվածներից, ըստ երեւույթին, միայնակ են։ Նման եզրակացության են հանգել Քանզասի համալսարանի ու Դե Փոլի համալսարանի հետազոտողները։ Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ արհեստական ինտելեկտի հետ կանոնավոր շփումը, գրում է MedDaily –ը։

Մասնագետները չորս փորձ են իրականացրել։ Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ, որոնք տառապում են սոցիալական մեկուսացումից, զրուցում էին արհեստական ինտելեկտի հետ, որպեսզի լրացնեն շփման պակասը։ Գիտնականները նախազգուշացնում են՝ երբ միայնակ մարդը նման սարք կամ ծրագիր ունի, նա այլեւս չի փնտրում մարդկանց, որոնց հետ կկարողանա շփվել։