Ամերիկյան Վիրջինիա նահանգում բացօթյա համերգի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է CBS 6 հեռուստաալիքը:

Երաժշտական փառատոնը, որին մասնակցում էր 10-12 հազար մարդ, տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Տեղական ժամանակով ժամը 20:00-ին կրակոց է լսվել բեմի մոտ, այնուհետեւ՝ այգու տարբեր հատվածներում:

Հիվանդանոց է տեղափոխվել երկու մարդ՝ ոտքի եւ ձեռքի վնասվածքներով: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավապահները դեռեւս չեն պարզել հրաձիգի ինքնությունը: