Նոր համազգեստն ուժեղ ալերգիկ ռեակցիա է առաջացրել American Airlines ավիաընկերության հազարավոր բորտուղեկցորդների ու բորտուղեկցորդուհիների մոտ, հաղորդում է Fort Worth Star-Telegram պարբերականը:
Ավանդական կապույտ համազգեստի փոխարեն 2016-ի աշնանը տրված բրդե գորշ գույն ունեցող կոստյումները կրելուց հետո շատ աշխատակիցնեերի մոտ միանգամից կամ ժամանակի ընթացքում ուժեղ գլխացավ, հազ, աչքերի գրգռում, շնչառական խնդիրներ են սկսվել, ինչպես նաեւ շատերի մաշկին ցան է հայտնվել:
American Airlines-ում թեժ գիծ է բացվել նրանց համար, որոնց առողջությունը տուժել է Twin Hil ընկերության արտադրած համազգեստներից: Արդյունքում ավիափոխադրողի 4,6 հազար աշխատակիցներ նոր համազգեստներ են պատվիրել մեկ այլ ընկերությունից:
Twin Hill-ի ներկայացուցիչները հայտնլ են, որ համազգեստ արտադրելուց առաջ կատարել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:
American Airlines-ի ղեկավար Դուգ Փարքերն, իր հերթին, հայտարարել է, որ խնդրահարույց է հետ կանչել բոլոր համազգեստները, քանի որ ալեգիկ ռակցիա է եղել աշխատակիցների միայն մի մասի մոտ:




























