Հազվագյուտ Pink Star (Վարդագույն աստղ) վարդագույն ադամանդը Հոնկոնգի Sotheby's աճուրդում վաճառվել է 71,2 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկարժեք քարը: Այս մասին հայտնում է Telegraph-ը:

Ադամանդը կշռում է 59,6 կարատ: De Beers կորպորացիան 1999 թվականին Աֆրիկայում այն հատել է 132,5 կարատ կշռող ալմաստից:

«Աստղը» գերազանցել է նախկին ռեկորդը, որը սահմանել էր 14,62 կարատ կշռող Օպենհեյմերի Երկնագույն ադամանդը (Oppenheimer Blue): Անցյալ տարվա մայիսին այն Ժնեւի Christie's աճուրդի տանը վաճառվել էր 57 մլն դոլարով՝ դառնալով Ասիայում աճուրդով երբեւէ վաճառված ամենաթանկ լոտը: