Ավստրալացի քաղաքական գործիչ Շեյն Կնուտը կոչ է արել կրճատել կոկորդիլոսների գլխաքանակը, երբ Քվինսլենդ նահանգում գիշատիչը տարել եւ կերել է տնային շանը, հայտնում է Cairns Post պարբերականը:
Կնուտը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ հանգստյան օրերին: Կոկորդիլոսը հարձակվել է Ռաստի անունով ավստրալական կելիի վրա, որը զբոսնում էր տերերի տան մոտ: Իր խոսքը հաստատելու համար քաղաքական գոծիչը ներկայացրել է սողունի լուսանկարը, որի երախից կախված էր շան թաթը:
Կնուտի խոսքով՝ վերջին շրջանի անձրեւները եւ ջրհեղեղները կարող են կոկորդիլոսնրի հարձակումներն ավելի հաճախակի դարձնել: «Մարդիկ Քվինսլենդ են գնում՝ արեւը եւ լողափերը վայելելու, բայց ամենուր կորոդիլոսների հարձակումներ եւ նախազգուշացնող վահանակներ են տեսնում»,- դժգոհել է նա:



























