Մոնակոյի Կոմսության տարածքը կընդլայնվի 6 հա-ով՝ ծովի ցամաքեցման նոր նախագծի հաշվին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մոնակոյի Զբոսաշրջության ու կոնգրեսների վարչության նախագահ Գիյոմ Ռոզը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Ծրագրի իրացումը սկսվել է 3 ամիս առաջ։ Ցամաքեցված տարածքում կկառուցվեն շքեղ բնակարաններ, ինչպես նաեւ այգի կտնկվի, որը ծովահայաց կողմից կփոխի Մոնտե Կարլոյի տեսքը։ Կառուցման ավարտը նախատեսվում է 2025-ին», — ասել է նա։

Ռոզ հավելել է, որ նոր էկո-թաղամասի տարածքը կկազմի 60 ք/կմ։  Այն կներառի բնակելի տներ ու գրասենյակներ, կայանատեղի, ներքին նավահանգիստ,զբոսայգի եւ լողափ։