Քութայիսիում ապրիլի 5-7-ը առաջին անգամ ֆեմինիստուհիների փառատոն տեղի կունենա։ Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները նման կերպ ցանկանում են նշել Վրաստանում կանանց շարժման համար կարեւոր օրը՝ «Վրացի կնոջ ձայնը» առաջին ֆեմինիստական թերթի հրատարակման հարյուրամյա հոբելյանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Փառատոնի շրջանակներում մասնակիցները կկարդան Վրաստանում կանանց, գեներային իրավահավասարությանն ուղղված նրանց պայքարին նվիրված տարբեր զեկույցներ, ինչպես նաեւ տեղի կունենա Սալոմե Կերեսելիձի «»Աղջիկների գեղարվեստական դեմքերը» ֆիլմի ցուցադրությունը եւ «Երջանկություն կանանց» ցուցահանդես ներկայացումը։