Հայաստանի գործադիր մարմինների ղեկավարները պետք է կանոնավորապես հաշվետվություն ներկայացնեն հանրությանն արված աշխատանքի մասին: ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստում այս մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ի Կառավարության ծրագրով նախատեսված կարճաժամկետ հանձնարարականներն արդեն պետք է իրականացվեն: Այդ կապակցությամբ վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում զեկուցեն դրանց իրականացման մասին:

Կարեն Կարապետյանը նաեւ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 5-ամյա զարգացման ծրագիր ներկայացնել՝ զարգացման հիմնական առաջնահերթություններով եւ խնդիրների իրականացման իրատեսական ժամկետներով:

«Այդ աշխատանքի հաշվետվությունը պետք է կանոնավորապես ներկայացվի հանրությանը»,- հավելեց վարչապետը: