Հայաստանի վիճակն աստիճանաբար կվատանա, եթե երկիրը դուրս չգա Եվրասիական տնտեսական միությունից: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ դա կհանգեցնի կոլապսի, քանի որ ԵՏՄ-ն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է:
«Եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այլընտրանք նեկայացնեին, հնարավորություն կլիներ առանց խոչընդոտների դուրս գալ ԵՏՄ-ից: Բայց հիմա չկա այնպիսի մի ուժ, որը կբարձրացնի այդ հարցը եւ կփորձի դուրս բերել Հայաստանը ԵՏՄ-ից»,- նշեց Եղիազարյանը:



























