«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միեւնույն ժամանակ, ինչպես երեւում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։

Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են եւ չեն ազդում Ծառուկյանի որոշումների վրա։

Կորուստների շարքին է դասվում նաեւ Քոչարյանի գրասենյակի ֆինանսավորմամբ 2014-ից հաջողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը՝ Yerevan Today-ը, որը կամ ամբողջությամբ կփակվի կամ կշարունակի ձեւական գոյատեւել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում