ՀՀ նախագահի հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

Յուրի Խախաչուրովին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:

Հիշեցնենք, Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից պետք է ստանձնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը։