Ընտրովի պաշտոնը չեն նվիրում։ Այս մասին մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, անդրադառնալով «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ավանի թաղապետի պաշտոնը նրան նախագահ Սերժ Սարգսյանն էր նվիրել։

Այն դիտարկմանը, որ նրա ընդդիմախոսները կասկածի տակ են դնում նրա կարիերան ու պնդում, որ նա իր պաշտոնը ձեռք է բերել հանգուցյալ հոր՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ, Տարոն Մարգարյանը պատասխանել է «Դեռ 1996-ից սկսած ես ՀՀԿ-ի անդամ եմ։ 2005-ին ես  Ավանի բնակիչների կողմից թաղապետ եմ ընտրվել։ Ընտրովի պաշտոնը չեն նվիրում։ Գո՞ւցե հենց նրանք են միշտ ցանկացել նման նվերներ ստանալ»։