Այսօր, նոյեմբերի 22-ին Լիմասոլում  մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի  21-ից 23 տարեկանների առաջնությունը։ Այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնություն առաջին անգամ է անցկացվում:

Այսօր, նոյմեբերի 22-ին մրցահարթակ դուրս կգան միայն կանայք` 48 եւ 53 կգ քաշային կարգերում: Հայաստանը մասնակից ունի 53 կգ քաշային կարգում: Պայքարին կմասնակցի Էլեն Գրիգորյանը:

Մեդալի սպասելիքները մեծ կլինեն վաղը, նոյեմբերի 23-ին: 56 կգ քաշային տղամարդկանց հաղթողի կոչման համար կպայքարի 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը: Նույն օրը մրցահարթակը կտրամադրվի նաեւ 62 եւ 69 կգ քաշային տղամարդկանց: Հայաստանը կներկայացնեն 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը եւ 69 կգ քաշայիններ Դավիթ Մուրադյանն ու Զորիկ Պողոսյանը: