Հայաստանի ԱԳ նախարարությունը պարզում է Եմենում ՀՀ քաղաքացիների առկայությունը: «ԱԳՆ-ն պարզում՝ արդյոք Եմենի տարածքում կա՞ն ՀՀ քաղաքացիներ, թե ոչ»,-NEWS.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Եմենում խոլերայի համաճարակ է բռնկվել: Երկրում արտակարգ ռեժիմ է մտցվել: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 150 մարդու կյանք, մի քանի հազար մարդ վարակված է:



























