Որոշ հրապարակումների համաձայն՝ Աստրիդ Փանոսյանը կարող է նշանակվել Մակրոնի կառավարության աշխատանքի նախարարի պաշտոնում, հայտնում է Nouvelles d'Armenie-ն:
Աստրիդ Փանոսյանն ավարտել է Կոմերցիայի բարձրագույն դպրոցը, նաեւ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը՝ IEP:
Աստրիդը նաեւ Հարվարդի համալսարանի պետական կառավարման մագիստրոսի աստիճան ունի:
Փանոսյանը խորհրդական է աշխատել ամերիկյան քոնսալթինգային AT Kearney ընկերությունում, եղել է ֆրանսիական ապահովագրական խոշոր Groupama ընկերության գլխավոր քարտուղարը: 2015 թվականից անշարժ գույքի ֆրանս-նիդեռլանդական Unibail-Rodamco ընկերության գլխավոր տնօրենն է:





























