Եմենում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տվյալների համաձայն (Եմենին ամենամոտ ՀՀ դեսպանությունը - խմբ.)՝ Եմենում Հայաստանի քաղաքացիներ չկան»,- նշեց Բալայանը:

Նշենք, որ Եմենում խոլերայի համաճարակ է: Երկրում արտակարգ դրություն է սահմանվել: Համաճարակն ավելի քան 150 մարդու կյանք է խլել, մի քանի հազար մարդ վարակված է: