Սիերա Լեոնեի մայրաքաղաքում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքի զոհերի թիվը 350-ից անցել է, հայտնում է The Sierra Leone Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ քաղաքային դիահերձարան է տեղափոխվել ավելի քան 350 մարմին, որոնցից 100-ը երեխաներ են:
Սողանքի հետեւանքով արգելափակվել են նաեւ 1000-ից ավելի տների բնակիչները:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սողանքի հետեւանքով ռուսաստանցիներից ոչ մեկը չի տուժել: Նշվում էր, որ Սիերա Լեոնեի կառավարությունը ճգնաժամային օպերատիվ շտաբ է ստեղծել եւ հանձնաժողով՝ պատճառված վնասը գնահատելու համար: Տուժողներին օգնելուն եւ աղետի հետեւանքները վերացնելուն մասնակցում են արտակարգ իավիճակների ծառայության, Կարմիր խաչի, ոստիկանության եւ զինված ուժերի ստորաբաժանումները՝ իրականացնելով պոտենցիալ վտանգավոր շրջաններից բնակիչների տարհանումը:



























