Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Մերիլենդ նահանգի բիզնես -պարկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, այս մասին լրագրողներին հայտնել է շերիֆ Ուիլյամ Դեւիսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հարձակվողը փախուստի է դիմել հանցագործության վայրից, ոստիկանությունը որոնում է նրան։

Շերիֆի խոսքով, երկու մարդ զոհվել է տեղում։ Հիմա ոստիկանությունը հարցաքննում է միջադեպի ականատեսներին։ Երկու տուժածներ ծանր վիճակում են գտնվում։

Կրթության վարչությունից հայտնել են, որ մոտակայքում գտնվող հինգ դպրոցների աշակերտներին արգելել են լքել ուսումնական հաստատությունների տարածքը։