Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով նվազել են 0,19 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,52 դոլարի:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0,02 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 60,70 դոլար: