Դուբայի կառավարիչ (ԱՄԷ-ի փոխնախագահ եւ փոխվաչապետ) շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքտումը օգնել է անապատում խցանված արտասահմանցիներին: Նա քարշակել է նրանց ավտոմեքենան, որը խրվել էր ավազների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զբոսաշրջիկ Հաննա Կարեն Արոյոն Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Դուբայի կառավարչի հետ, որոնք անմիջապես հրապարակվել են էմիրաթյան լրատվամիջոցներում:
«Իմ ընկերները եւ ես խցանվել էինք Դուբայի անապատում, եւ մեզ փրկեց շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդը»,- նշել է նա Twitter-ում:
Լուսանկարներից մեկում կառավարչի Dubai No. 1 համարանիշով Mercedes Benz G-class ավտոմեքենային է ամրացվում բարձրամուր մալուխը: Մեկ այլ լուսանկարում զբոսաշրջիկներն իրենց փրկությունից հետո կեցվածք են ընդունում կառավարչի հետ:
My friend and I got stuck on the desert of Dubai and we got rescued by HH Sheikh Mohammed bin Rashid. pic.twitter.com/k3r7s0z05D
— Hanna Karen Arroyo (@Hannarroyo) March 17, 2018



























